65 տարի միասին, 65 տարի գեղեցիկ, խնամված, զսպված, ինչպես առաջին հանդիպման ժամանակ

Շատերը կարծում են, որ դերասանները լուրջ չեն վերաբերվում անձնական հարաբերություններին և  կարող են հեշտությամբ ամուսնանալ, ու նույնքան հեշտությամբ ամուսնալուծվել, հաճախ են հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում սիրուհիների ու սիրեկանների հետ կապված պատմությունների բերումով, բավականին դժվարությամբ են կարգավոում  անձնական կյանքը, հայտնվում են սկանդալների կենտրոնում:
Սակայն նույնը չի կարելի ասել այս զույգի համար:
Դերասաններ Քիրք Դուգլասն ու Էնն Բայդենսն արդեն 65 տարի է, ինչ միասին են: 65 տարի …. Մի ողջ կյանք:

Դուգլասն արդեն 102 տարեկան է, իսկ կինը` 100: Դուգլասի համար Էննը նրա առաջին կինը չէ, սակայն միակն է: «Ես օրեցօր ավելի եմ սիրում կնոջս, ապրում եմ հանուն նրա»:
Լրագրողների հետ զրույցում դերասանները բացահայտել են իրենց երջանկության գրավականը` ասելով, որ այսպիսի ամուր ընտանիքի գաղտնիքը զույգերի հսկայական աշխատանքն է ողջ կյանքի ընթացքում: Սիրահարներից յուրաքանչյուրը պարտավոր է աշխատել իր վրա` մնալով այնքան գեղեցիկ, խնամված, զսպված, ինչպիսին առաջին հանդիպման ժամանակ էր: Հարկավոր է պայքարել, որպեսզի կենցաղը չկարողանա խեղդել սերը:

«Երբեք մի թուլացեք ու միշտ հիշեք, որ ձեր դիմաց ձեր եղբայրը կամ քույրը չէ, այլ ձեզ սիրահարված մեկը, որի սրտի թրթիռն ու ներսի թիթեռներն ապոհվում եք հենց դուք` ձեր հմայքով ու անկրկնելիությամբ»:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓