7 նշան, որ դուք չափից շատ եք շաքար օգտագործում, օրգանիզմը ազդանշաններ է ուղարկում, ՈՒՇԱԴԻՐ ԵՂԵ՛Ք

Շաքարն անվանում են սպիտակ մահ, այն իրավամբ  համարվում է  ամենավնասակար նյութերից մեկը:  Երբ շաքարի մակարդակը արյան մեջ բարձրանում է, դա կարող է առաջացնել դիաբետ, խնդիրներ սիրտ-անոթային համակարգում, կարող է վատթարացնել երիկամների աշխատանքը, ու նույնիսկ ինսուլտ առաջացնել: Երբ դուք չափից շատ շաքար եք օգտագործում օրգանիզմը ազդանշաններ է ուղարկում: Դրանք դրսևորվում են հետևյալ կերպ:

Դուք մշտապես քաղցի զգացողություն ունեք

Եթե դուք ուտում եք մեծ քանակությամբ շաքար պարունակող  մթերքներ, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կարող է բարձրանալ: Դա հանգեցնում է նրան, որ օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ էներգիա և անընդհատ ուտելու ցանկություն է առաջանում, որի հետևանքով կարող է առաջանալ ոչ միայն դիաբետ, այլ նաև ճարպակալում:

Մշտական հոգնածություն եք զգում

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակի առկայության դեպքում  օրգանիզմը չի կարողանում  ճիշտ պահպանել և մշակել գլյուկոզան: Եվ արդյունքում մշտապես առկա է հոգնածության զգացողությունը:

Հաճախակի միզարձակում

Եթե արյան մեջ բարձր է շաքարի պարունակությունը, երիկամները չեն կարողանում  նորմալ կերպով մշակել հեղուկը, և դա իր հերթին հանգեցնում է հաճախակի միզարձակմանը:

Ինֆեկցիոն հիվանդություններ

Շաքարի բարձր մակարդակը ստեղծում է բարենպաստ միջավայր  սնկերի և բակտերիաների բազմացան համար: Միզուղիների  ինֆեկցիաները կարող են ի հայտ գալ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ:

Չորություն բերանում

Բերանում  չորության և ծարավի զգացողությունը   վկայում են, որ  դուք մեծ քանակությամբ շաքար եք օգտագործում: Պետք է վերականգնել ջրային բալանսը, շատ հեղուկ խմել՝ հատկապես ջուր և առանց գազի:

Մաշկի չորություն

Մաշկի չորությունը և քորը  ևս վկայում են  արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին:  Եթե առկա են վերոնշյալ բոլոր նշանները, և դրա հետ մեկտեղ  մաշկը սկսում է քոր գալ, ապա պետք է անալիզներ հանձնել:

Խնդիրներ կենտրոնացման հետ

Ինչպես արդեն վերը նշվել է, շաքարի բարձր մակարդակը արյան մեջ խոչընդոտում է գլյուկոզայի թափանցումը  գլխուղեղի բջիջներ: Այդ իսկ պատճառով մարդը դժվարությամբ է արագ որոշումներ կայացնում և  շատ երկար է մտածում, դժվարությամբ է կենտրոնանում:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

7 նշան, որ դուք չափից շատ եք շաքար օգտագործում, օրգանիզմը ազդանշաններ է ուղարկում, ՈՒՇԱԴԻՐ ԵՂԵ՛Ք