8 սխալ, որ սպառնում է ձեր առողջությանը. սրանք անում է ամեն երրորդ կինը. զգուշացնում է գինեկոլոգը

Կանայք պետք է չափազանց ուշադիր լինեն իրենց սեռական առողջությանը:

Այսօր մենք ուզում ենք ներկայացնել 8 ամենավատ սխալները, որ կանայք անում են:

 

 

Եվ այսպես.

  1. Նրանք չեն փոխում քրտնած հագուստը սպորտով բաղվելուց հետո:

Բոլորին է հայտնի, թե ինչ լավ բան է սպորտը և որքան շատ կարող է օգնել կալորիաներ այրելու հարցում: Սակայն, քանի որ բնությունը մտածել է կնոջ առողջության մասին և հեշտոցը ունի ինքնախոնավեցման ֆունկցիա, ապա այն օդի կարիք ունի ավելորդ խոնավության անցկացման համար: Սպորտային հագուստը հիմնականում լայկրայից կամ սպանդեկսից է, ինչն էլ վատ օդափոխանակություն է ապահովում: Սա կարող է սնկային հիվանդության պատճառ դառնալ:

 

2. Ներքնազգեստի սխալ կրում

Սխալ ներքնաշորը կարող է գրգռել մաշկը: Բամբակից ներքնազգեստը լավագույն տարբերակն է, իսկ եթե ատլասն եք նախընտրում, ապա դուք ինֆեկցիոն բորբոքում ստանալու ռիսկի տակ եք:

 

 

3. Մարմնի վատ օդափոխում գիշերը

Գիշերային հագուստն այնպիսին պետք է լինի, որ կանացի սեռական օրգանները կարողանան <<շնչել>>:

 

4. Մազահեռացում

Բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել հաճախակի մազահեռացումից, քանի որ դա կարող է տարատեսակ բակտերիաների ներթափանցման պատճառ դառնալ:

 

 

5. Սնկային հիվանդությունների առկայության անտեսում

Մշտապես սնկային հիվանդությունների առկայություն եք նկատում ու չեք դիմում բժշկի: Սա, թերևս, մեծագույն սխալն է: Անգամ չնչին կասկածի դեպքում պետք է դիմել բժշկին:

 

 

6. Թաց լողազգեստ կրելը

Լողալուց հետո պետք է անպայման փոխել լողազգեստն ու հագնել մաքուր չոր ներքնազգեստ:

 

7. Սխալ հիգիենա

Այ այստեղ շատ կանայք ուղղակի չափից շատ են հետևում հիգիենային, ինչն էլ խնդիրների է հանգեցնում: Պետք չէ օգտագործել գելեր ու նման բաներ, պետք չէ ներքին լվացումներ անել, այլ միայն լվանալ արտաքինից: Բնությունը մտածել է այդ մասին, հեշտոցն ինքնամաքրվելու հատկություն ունի:

 

 

8. Օճառի օգտագործումը

Հեշտոցի լվացման համար միմիայն պետք է օգտագործել ջուր: Օճառ օգտագործելու դեպքում դուք կխախտեք միկրոֆլորան: Ինչպես արդեն նշվեց, հեշտոցն ինքնամաքրվող օրգան է և ավելորդ գելեր, օճառներ պետք չեն լվացման համար:

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓