Mercedes-ի վարորդը Երևանում վրաերթի է ենթարկել 4 երեխայի, այնուհետև բախվել կայանված 2 մեքենայի

Shamshyan.com-ը հայտնում է՝

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ Արթուր Գասոյանը իր վարած Mercedes մակնիշի 57 PQ 555 համարանիշի ավտոմեքենայով Իսրայելյան փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա Մ.Հ.-ին, 13-ամյա Ա.Չ.-ին, 15-ամյա Հ.Մ.-ին և 13-ամյա Ա.Ն.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Mercedes-ը բախվել է կայանված վիճակում գտնվող մեկ այլ Mercedes մակնիշի 10 GZ 099 համարանիշի և Nissan մակնիշի 35 FA 809 համարանիշի ավտոմեքենային:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկված երեխաներին տեղափոխել Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, նրանցից 3-ը կարճ ժամանակ անց դուրս կգրվեն հիվանդոնցից, իսկ 1-ն էլ ստացել է սրունքի կոտրվածք:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր ու ավտոմեքենայի ուղղությունը իր առջև հայտնված երեխաների դիմացից չթեքեր այլ ուղղությամբ, ապա երեխաները ավելի լուրջ վնասվածքներ կստանային: «Վարորդը երեխաներից փախցրեց ավտոմեքենան ու բախվեց կայանված ավտոմեքենաներին»:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Ա. Գասոյանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչությունում, որպես հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ:

Աղբյուրը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Mercedes-ի վարորդը Երևանում վրաերթի է ենթարկել 4 երեխայի, այնուհետև բախվել կայանված 2 մեքենայի